Ինչ է բիաթլոնը (ինֆոգրաֆիկա)

Բիաթլոնը ձմեռային (չնայած որ գոյություն ունի նաեւ այս սպորտաձեւի ամառային տարեբերակը, բայց այդքան էլ պոպուլյար չէ) սպորտաձեւ է: Առաջացել է նորվեգիայում: 1800-ականներին այն եղել է նորվեգական զինվորների վարժություն: Ռազմական ծագում ունեցող այս սպորտաձեւն «Ռազմական պարեկ» անվանման տակ 1924, 1928,1936 եւ 1948 թվականներին ներկայացվել է Օլիմպիական խաղերին, սակայն քիչ պոպուլյար լինելու պատճառով չի ընդգրկվել Օլիմպիական խաղերի ցանկ: Այնուաամենայնիվ, 1950-ականներին մեծ տարածում է գտել նախկին Սովետական միության եւ Շվեդիայի ձմեռային սպորտաձեւերի շրջանում:

Աշխարհի առաջին առաջնությունն անց է կացվել 1958-ին Ավստրիայում, իսկ 1960 թ-ին վերջնականապես ընդգրկվել է Օլիմպիական խաղերի ծրագրի մեջ: 1992 թվականին Ալբերտվիլում առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցել են կին բիաթլոնիստները:

Կառավարվում  է Բիաթլոնիստների միջազգային միության (IBU) կողմից:

Պարագաների ու մրցավազքի տեսակների մասին ինֆոգրաֆիկայում՝

Ինֆոգրաֆիկայի մեծ (1600 x 2164) տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից

Ինգոգրաֆիկայում պատկերված է ֆրանսիայի հավաքականի առաջատար, «Մեծ գլոբուսի» մրցանակակիր, վարկանիշային աղյուսակի ներկայիս առաջատար Մարտին Ֆուրկադը:

Advertisements

Մեկնարկ

Ողջու՛յն,

Մեծ ուրախությամբ Ձեզ եմ ներկայացնում մի բլոգ, որն ամբողջովին նվիրված է Բիաթլոնին: Բիաթլոնը մեծ հեղինակություն է վայելում ամբողջ աշխարհում, բայց ցավոք սրտի Հայաստանում այն այդքան էլ հայտնի սպորտաձեւ չէ: Բիաթլոնի մասին հայերեն ինֆորմացիա գրեթե անհնար է գտնել համացանցում, կամ այլ տեղեկատվական աղբյուրներում: Հայ բիաթլոնիստներ շատ քիչ են, իսկ ովքեր էլ որ ցանկություն ունեն զվաղվել այդ սպորտով, ցավոք պայմանների ծայրահեղ վատության, կամ ընդհանրապես դրանց բացակայության պատճառով չեն էլ անգամ փորձում: Տխուր է իհարկե: Հուսով եմ հետագայում համապատասխան կառույցները կսկեն ակտիվորեն զվաղվել այս գեղեցիկ սպորտաձեւի զարգացմամբ:

Ընդամենը 20 օրից մեկնարկում է 2012/13 մրցաշրջանը: Անցած մրցաշրջանի ընթացքում ես իմ անձնական բլոգում գրառումներ էի կատարում բիաթլոնի մասին, մասնավորապես մեկնաբանում էի առանձին մրցավազքեր: Հիմա արդեն որոշել եմ ընդարձակել թեման եւ գրել այն ամենի մասին, ինչն ուղղակիորեն, կամ անուղղակիորեն կապ ունի բիաթլոնի հետ: Բլոգում կլինեն նորություններ, մեկնաբանություններ, օգտակար ինֆորմացիա, ստատիստիկ տվյալներ, մրցաշարային աղյուսակներ, հետաքրիր փաստեր ու ակնարկներ բիաթլոնի պատմությունից: Հայտնի բիաթլոնիստների կյանքի, կարիերայի եւ գործունեության մասին նյութեր եւ այլն: Նպատակս ինչքան հնարավոր է շատ հայալեզու ինֆորմացիա տեղադրելն է: Համարեք այս բլոգը բիաթլոնի մասսայականացման մեջ մի փոքրիկ ներդրում:

Հուսով եմ այն ձեզ դուր կգա ` իր օգտակարությամբ ու հետաքրքրությամբ:

Հարգանքներով՝ Միքայել Մխիթարյան (miksentius)